Զանգել 8887 Բնակարանների ցանկ

Գաղտնիության և տվյալների քաղաքականություն

Հարգելի՛ այցելու, օգտվելով «ՄԼ Մայնինգ» կատալոգի կայքից (այսուհետ՝ Կայք), Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն Գաղտնիության քաղաքականության դրույթներին։ Կայքի սեփականատերն է «ՄԼ Մայնինգ» ընկերությունը։

Սույն փաստաթուղթը նկարագրում է, թե ինչ տեղեկատվություն ենք հավաքագրում Կայքից օգտվողներից, ինչպես ենք այն օգտագործում և ինչ քայլեր ենք ձեռնարկում այն պաշտպանելու համար։

ԻՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆՔ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Կայքի դիտարկման համար Դուք պարտավոր չեք տրամադրել որևէ անձնական տեղեկատվություն։ Սակայն գրանցման հայտ ներկայացնելիս կամ հետադարձ կապի ձև լրացնելիս Դուք տրամադրում եք Ձեզ վերաբերող կոնտակտային տեղեկատվություն։

Կայքն ավտոմատ կերպով հավաքագրում է նաև որոշ տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի և սարքի տեսակ, այցելության ամսաթիվ և տևողություն, ինչպես նաև քուքի ֆայլերի միջոցով ստացվող տեղեկատվություն։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Հավաքագրված տվյալներն օգտագործվում են Ձեր հայտը մշակելու, հայտատուի իրավասությունը ստուգելու, Ձեզ հետ հետադարձ կապ հաստատելու, ինչպես նաև՝ Ձեր համաձայնությամբ՝ նախագծի վերաբերյալ տեղեկատվական և գովազդային նամակագրություն իրականացնելու համար։ Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց։

ՔՈՒՔԻՆԵՐ

Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր սարքի վրա Կայք այցելելիս։ Կայքն օգտագործում է քուքիներ Google Analytics-ի միջոցով այցելուների վարքագիծն անանուն կերպով վերլուծելու համար՝ Կայքի աշխատանքը բարելավելու նպատակով։ Առաջին այցելության ժամանակ Դուք կարող եք ընտրել՝ թույլատրել կամ մերժել վերլուծական քուքիների օգտագործումը՝ կայքի վերևում հայտնված ծանուցման միջոցով։ Բրաուզերների մեծ մասն ունի քուքիներն արգելափակելու հնարավորություն, սակայն դա կարող է սահմանափակել Կայքի որոշ ֆունկցիաների աշխատանքը։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մենք ձեռնարկում ենք տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ Ձեր տվյալները չարտոնված մուտքից, կորստից և չարաշահումից պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, ինտերնետով տեղեկատվության փոխանցումն ամբողջովին անվտանգ չէ, և մենք չենք կարող երաշխավորել բացարձակ պաշտպանություն. խնդրում ենք զգույշ լինել՝ առցանց անձնական տվյալներ տրամադրելիս։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ

Ձեր տվյալները կարող են փոխանցվել բացառապես բնակարանների հաշվառումը սպասարկող տեխնիկական համակարգերին, ինչպես նաև՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավասու պետական մարմիններին։ Այլ նպատակներով Ձեր տվյալները երրորդ անձանց չեն փոխանցվում առանց Ձեր համաձայնության։

ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հարցում ուղարկել՝ Ձեր մասին պահվող տվյալները ստուգելու, ուղղելու կամ ջնջելու համար, ինչպես նաև՝ հրաժարվել տեղեկատվական նամակագրություններից։ Դա անելու համար խնդրում ենք գրել մեզ ստորև նշված էլեկտրոնային հասցեով։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Փոփոխությունների մասին տեղեկատվությունը կհրապարակվի սույն էջում՝ նշելով վերջին թարմացման ամսաթիվը։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Եթե Դուք ունեք հարցեր սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ էլ. հասցեով [email protected] կամ զանգահարել 8887 հեռախոսահամարով։